Armenian Soccer
Armenian Soccer

10 խաղ՝ 0 հաղթանակ. Մ21 հավաքականն ավարտեց Եվրո-2025-ի ընտրական փուլը

Հայաստանի Մ21 հավաքականն ՈՒԵՖԱ Եվրո-2025-ի որակավորման փուլի վերջին տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Ալաբնիայի երիտասարդական թիմին։

Հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Հայաստանի Մ21 ընտրանու պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:

Այսպիսով՝ Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական փուլն ավարտեց առանց հաղթանակի՝ ընդամենը 2 միավորով եզրափակելով E խմբի մրցաշարային աղյուսակը:

© Armenian Soccer 2024