
Հայաստանի Մ21 հավաքականն ՈՒԵՖԱ Եվրո-2025-ի որակավորման փուլի վերջին տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Ալաբնիայի երիտասարդական թիմին։
Հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Հայաստանի Մ21 ընտրանու պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
Այսպիսով՝ Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական փուլն ավարտեց առանց հաղթանակի՝ ընդամենը 2 միավորով եզրափակելով E խմբի մրցաշարային աղյուսակը:
© Armenian Soccer 2024