Երևանի «Ուրարտուն» սեփականի հարկի ՀՀ գավաթի խաղարկության ¼-րդ փուլի 1-ին խաղում հյուրընլալել էր ՀՀփոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոային»: Տանտերերն այս խաղն անցկացրին նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի և նրա օգնական Ռոբերտ Արզումանյանի ղեկավարությամբ: Հանդիպման ելքը վճռվեց 1 րոպեում «Նոայի» խփած 2 գոլն,որն էլ 2:0 հաշվով հաղթանակ պարգևեց ՀՀ գործող գավաթակիրին: 24-րդ րոպեին 11 մետրանոցի անվրեպ իրացումով խաղի հաշիվն ու Նոայի կազմում իր գոլերի հաշիվը բացեց ՀՀ ազագային հավաքականի կիսապաշտպան , « Նոայի նորեկ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Իսկ 1 րոպե անց «Ուրարտուի» դարպասապահ Անատոլի Այվազովին անակնկալի բերեց հուժկու հարվածով ֆանտաստիկ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Էլիստանո Չիրո Մանգան:
Այս թիմերի ՀՀ գավաթի խաղարկության 1/4-րդ փուլի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
©2021 Armenian Soccer