Armenian Soccer
Armenian Soccer

1 րոպեում խփած 2 գոլը «Նոային» հաղթանակ պարգևեց գավաթային խաղում

Երևանի «Ուրարտուն»  սեփականի  հարկի  ՀՀ գավաթի խաղարկության  ¼-րդ փուլի  1-ին խաղում հյուրընլալել էր ՀՀփոխչեմպիոն, գավաթակիր  ու սուպերգավաթակիր  «Նոային»:  Տանտերերն այս խաղն անցկացրին  նորանշանակ  գլխավոր մարզիչ  Տիգրան Եսայանի և նրա օգնական Ռոբերտ Արզումանյանի  ղեկավարությամբ:  Հանդիպման ելքը վճռվեց 1 րոպեում «Նոայի» խփած 2 գոլն,որն էլ 2:0 հաշվով  հաղթանակ պարգևեց ՀՀ գործող  գավաթակիրին:  24-րդ րոպեին  11 մետրանոցի  անվրեպ իրացումով  խաղի հաշիվն  ու Նոայի կազմում  իր գոլերի հաշիվը  բացեց ՀՀ  ազագային հավաքականի կիսապաշտպան , « Նոայի նորեկ  կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:  Իսկ 1 րոպե անց   «Ուրարտուի» դարպասապահ Անատոլի  Այվազովին  անակնկալի բերեց  հուժկու հարվածով ֆանտաստիկ  գեղեցիկ գոլի  հեղինակ դարձավ  Էլիստանո Չիրո Մանգան:
Այս թիմերի ՀՀ գավաթի  խաղարկության  1/4-րդ փուլի   պատասխան հանդիպումը  կկայանա ապրիլի 2-ին  Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

©2021 Armenian Soccer