Ապրիլի 14-ին՝ Փարիզի «Ժորժ Կարպենտիե» մարզադահլիճում, կայացավ ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի Ֆրանսիա — Հայաստան հանդիպումը։ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 5:1 հաշվով:
Այսպիսով, Ռուբեն Նազարեթյանի ղեկավարությամբ հանդես եկած ֆուտզալի ՀՀ ազգային հավաքականը, վաստակելով 1 միավոր, խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Այդ միակ ոչ-ոքին`4:4 հաշվով, Նազարեթյանի սաները Երևանում խաղացին ֆրանսիացիների հետ: Հաշվի մեջ առաջ լինելով 3:0 հաշվով՝ ՀՀ հավաքականը հաջողացրեց այն ավարտել 4:4 հաշվով:
Ֆրանսիա-Հայաստան` 5:1 (2:1),
Փարիզ, «Ժորժ Կարպենտիե»,
Մրցավար՝ Կլինտոն Մարիո Կասար (Մալթա),
Գոլերը՝ Սուեյլ Մուհուդդին, 0․47″, 9․00″, Աբդեսամադ Մոհամմեդ 24”02”, 38”08”, Սիդ Բելհաջ 35”16” (Ֆրանսիա), Դենիս Նևեդրով 5”35″ (Հայաստան):
©2021 Armenian Soccer