ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման կոմիտեն տեղեկացնում է, որ հանդիպումների հեռարձակման նկատառումներից ելնելով փոխվել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ուրարտու» — «Նոա» առաջին հանդիպման մեկարկի ժամը։
Ժամը17։30-ի փոխարեն հանդիպումը կմեկնարկի ժամը 18։00-ին։
Հավելենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ուրարտու» — «Նոա» առաջին հանդիպումը կկայանա մարտի 11-ին՝ «Ուրարտու» մարզադաշտում։ Իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 22-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14։15-ին։
©2020 Armenian Soccer