Երևանի «Փյունիկը» Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:Այս մասին տեղեկացնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը նոր մրցաշրջանի համար նախատեսել է մի շարք նորարարություններ, կապված խաղային օրվա հետ:
• Նոր մրցաշրջանից կգործարկվի աբոնեմենտային և տոմսային նոր ծրագիր
• Խաղերից առաջ մարզադաշտի տարածքում կկազմակերպվեն ֆան-զոներ
• Կտեղադրվեն fan-shop-ի տաղավարներ:
• Մարզադաշտի տարածքում կբացվեն արագ սննդի կետեր:
«Փյունիկ» ՖԱ-ն լիահույս է, որ Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները շուտով կավարտվեն և երկրպագուները կկարողանան ներկա գտնվել մեր խաղերին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
©2020 Armenian Soccer