Պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի 2-րդ հատվածին Երևանի «Փյունիկն» նորանշանակ գլխավոր մազիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում։Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Հավաքը կմեկնարկի հունվարի 31-ին և կավարտվի փետրվարի 14-ին։ «Փյունիկը» կհանգրվանի Novotel Sharjah Expo Centre հյուրանոցային համալիրում։ Մարզումները կանցկացվեն «Շարժա» մարզամշակութային կենտրոնում։
Gold’s Gym Training Camp-ի շրջանակներում «Փյունիկը» կանցկացնի ընկերական խաղեր։ Մրցակից թիմերի անունները կհրապարակվեն շուտով։
Հիշեցնենք, որ Հհ պրիմեր լիգայի ՀՀընթացիկ առաջնության 2-րդ հատվածը «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 28-ին՝ «Շիրակի» հետ խաղով։
©2021 Armenian Soccer