Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը »Armenian Quarantine Cup-ի խաղարկությունում հաղթեց «Ալաշկերտին»

Երևանի  «Փյունիկի» խաղացող Արթուր Քարտաշյանը առցանց Armenian Quarantine Cup-ի խաղարկության  2 –րդ տուրի շրջանակում այսօր՝ ապրիլի 29-ին հետաքրքիր ու լարված պայքարում   4:2 հաշվով  առավելության  հասավ   «Ալաշկերտի» Տարոն Ոսկանյանի նկատմամբ:Դա «Փյունիկի» արդեն 2-րդ անընդմեջ հաղթանակն  էր: Ապրիլի 25-ին 1-ին տուրում  «Փյունիկը» ներկայացնող Արթուր Քարտաշյանը 6:0 հաշվով  պարտության էր մատնել ՀՀ  1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի «Տորպեդոյի« խաղացող Միրոսլավ  Դեդային:  Ինչ վերաբերվում  է «Ալաշկերտին», ապա 1-ին տուրում այս թիմի ներկայացուցիչ Տարոն Ոսկանյանը 0:6 հաշվով պարտվել էր նաև «Արարատ-Արմենիայի» խաղացող Արտյոմ Ավանեսյանին:

©2020 Armenian Soccer