«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեծացնում է իր գործունեության աշխարհագրությունը:
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը՝ ակումբը նոր մասնաճյուղեր է բացում Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում։ Այսուհետ «Փյունիկը» թիմեր կունենա Նոյեմբերյան քաղաքում և Բերդավան գյուղում, որտեղ արդեն գործում է ընդունելություն 7 և 8 տարեկան երեխաների համար:
Նշենք նաև, որ «Փյունիկը» մասնաճյուղեր ունի նաև Դիլիջանում, ինչպես նաև Մրգաշատ և Դարակերտ գյուղերում։
©2021 Armenian Soccer