«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի:
Երևանյան ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, թիմին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը:
Կարասյուկը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Վոլինում», «Ստալում», «Վերեսում» և հունգարական «Քիշվարդայում»։
Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը Լվովի «Ռուխն» էր:
2007-10թթ. Կարասյուկը հանդես է եկել նաև Ուկրաինայի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։
Նշենք, որ ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքն, ըստ Transfermarkt.com կայքի՝ գնահատվում է 400 հազար եվրո։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Ռոման Կարասյուկին։
©2022 Armenian Soccer