Armenian Soccer
Armenian Soccer

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀՖՖ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ՀՖՖ  գործկոմի  անդամ  ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ, ով  ի դեպ   վերջին տարիների հայկական ֆուտբոլի   հետաքրքիր  ու երկրպագուների համակրանքը շահած,    մեծ հարգանք վայելած  ակումբերից մեկի ` «Էրեբունի – Դիլիջան» մարզական ակումբի Դիլիջանի «Իմպուլսի» թիմի նախագահն է եղել, այսօր հանդես  է եկել     ուշագրավ պաշտոնական  հայտարարությամբ.
«Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն,
Հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և, ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ ,որոնց խաղերը եղել են պայմանավորված:Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ,որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը»:

2020 Armenian Soccer