Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Բարսեղյան. «Նուր-Սուլթանում ծայրահեղ հաջող 2 տարի է անցկացրեցի»

Tigran Barseghyan

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն, ով շաբաթներ առաջ հեռացավ ղազախական «Աստանայից» ու պայմանագիր կնքեց «Սլովանի» հետ, հարցազրույց է տվել իր նախկին ակումբի մամուլի ծառայությանը, որում պատմել է Նուր-Սուլթանում անցկացրած իր օրերի մասին, ինչպես նաև՝ դիմել է երկրպագուներին:

Ֆուտբոլիստը նշել է, որ Նուր-Սուլթանում ծայրահեղ հաջող 2 տարի է անցկացրել. «Կարծում եմ, իմ կարիերայի այս  2 տարիները հաջողված էին, ու ես շատ ուրախ եմ, որ հանդես եմ եկել «Աստանայի» կազմում, քանի որ այս ակումբն ինձ համար առանձնահատուկ է, շատ հարազատ՞ թե՛ ֆուտբոլիստները, թե՛ ակումբը, թե՛ քաղաքը ու թե՛ այն մարդիկ, ովքեր աշխատում են ակումբում: Ես հենց առաջին րոպեներից շատ սիրեցի ակումբն ու «Աստանայում» ինձհամար շատ հեշտ էր»,-ասել է Բարսեղյանը:

Անդրադառնալով «ԱՍտանայում» ամենահիշվող դրվագներին, Բարսեղյանը չի առնաձնացրել իր անցկացրած ժամանակահատվածը դրվագների. «Ինձ համար հիշվող է այս ողջ տարին: Մենք շատ լավ խաղում էինք ու ամեն բան արեցին հաղթանակի համար: Բնականաբար, գոլերն ու փոխանցումները հիշելի են, ու ես շատ գոհ եմ «Աստանա» տեղափոխվելուս համար, սա մեծ քայլ էր դեպի առաջ: Առաջին րոպեներից ես զգացի «Աստանայի» երկրպագուների ջերմությունը ու հասկացա, որ հարազատ ակումբում եմ, հարազատ վայրում: Ուզում եմ շնորհակալություն ասել բոլոր երկրպագուներին ու քաղաքի բնակիչներին և նրանց, ովքեր երկրպագում էին մեզ՝ չնայած սառը եղանակին: Ուզում եմ ներողություն խնդրել, որ միշտ չենք արդարացրել նրանց սպասելիքները, բայց սա ֆուտբոլ է, ու այն շարունակվում էլ՛ Ռախմետ, «Աստանա» (Շնորհակալություն — խմբ.), ռախմետ, Ղազախստան: Ես անպայման դեռ կվերադառնամ, գուցե արդեն որ որպես ֆուտբոլիստ»,-եզրափակել է Բարսեղյանը:

 

©2021 Armenian Soccer