ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն,ով ընթացիկ առաջնությունում նորամուտն էր նշել Ղազխաստանի առաջնության բրոնզե մեդալակիր դարձած «Աստանայի» կազմում երկրպագույների շրջանում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է «Աստանայի» մրցաշրջան- 2020 –ի լավագույն խաղացող:
Նախ 1-ին փուլում ակումբի VK խմբում կատարված հարցումով են թիմի լավագույն խաղացողի 5 հավակնորդները`Տիգրան Բարսեղյանը, Մարին Թոմասովը, Աբզալ Բեյսեբեկովը, Նենադ Էրիչը և Մաքս Էբոնգը: 2 -րդ փուլում ակումբի Instagram –ի էջում շարունակել է քվերարկությունը: Հաշվարկներից հետո պարզվեց, որ առավելագույն ձայները ստացել է Բարսեղյանն, ով էլ ճանաչվել մրցսշրջան- 2020 «Աստանայի» լավագույն խաղացող:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Տիգրանը մասնակցել է թիմի 19 հանդիպման, որոնցում 3 գոլ է հեղինակել, ու 5 գոլային փոխանցում է կատարել ու բացի այդ դարձել է թիմում առաջատար իր դեմ մրցակցի խաղացողներ թույլ տված խախտումների շնորհիվ վաստակած տուգանայիննների հաշվարկով, այդ թվում մրցակցի տուգանային հրապարակում:
©2020 Armenian Soccer