Երկրպագուների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով Ղազախստանի բազմակի չեմպիոն «Աստանայի» մարտ ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել ակումբի խաղացող, ՀՀազգային հավաքականի անդամ, ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:
Մարտ ամսին Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացել է 3 հանդիպում, ինչպես նաև Ղազախստանի սուպերգավաթի խաղը:
Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, քվերակության արդյունքներով լավագույնը ճանաչվել է Տիգրան Բարսեղյանն,ով ստացել է ձայների 34,22տոկոսը:Նա մարտի գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Օրդաբասի» հետ խաղում, իսկ «Կասպիի» հետ մրցավեճում էլ գոլ է հեղինակել:
Լավագույններից հնգյակում տեղ են գտել՝
2.Պիերոս Սոտիրիու՝ 25,85 տոկոս,
3.Ռունար Մար Սիգուրոնսոնը՝ 10,7 տոկոս,
4.Նենադ Էրիչ՝ 9,95տոկոս,
5.Մարտին Տոմասով՝ 9,95տոկոս:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer