Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Մինասյան.«Ամեն դեպքում իմ համակրանքը կլինի հայկական թիմի կողմը»

ՈւԵՖԱ–ի  Եվրոլիգայի որակավորման 1-ին փուլում ՀՀփոխչեմպոին, գավաթակիր ու Սուպերգավթակիր Երևանի Նոան     օգոստոսի 27-ին  արտագնա  խաղում մրցելու է ղազախական «Կայրաթի»  հետ:Այս  առիթով ղազախական  մարզական Sports.kz կայքը  հարցազրույց է արել Ղազախաստանում   «Տոբոլ» ակումբում աշխատած, ՀՀ ազգային   հավաքկանի ու  ՀՀկրկնակի չեմպիոն  «Արարատ-Արմենիա»  նախկին գլխավոր մարզիչ `Վարդան Մինասյանի հետ .
-Եկեք անդրադառնանք «Նոային», որի դեմ եզրափակիչ տուրի  խաղում էլ որոշվեց առաջնության ճակատագիր:
-ՀՀ առաջնությունում   չեմպիոնության համար պայքարում էր ոչ միայն «Նոան», այլև երեք-չորս այլ թիմեր: «Նոան» լավ անցկացրեց առաջնության վերջնամասը։
–Ո՞րն է, ըստ Ձեզ, Իգոր Պիկուշակի ղեկավարած թիմի ուժեղ կողմերը:
– Լավ կազմակերպված թիմ է՝ լավ մարզիչով,  ով սիրում է և գիտի ինչպես հարձակվել:
–Ովքե՞ր են «Նոայի» լավագույն ֆուտբոլիստները։
-«Նոան» ուժեղ է իր թիմային խաղով: Հարձակման գծում այս թիմի խաղացողները շատ լավ համագործակցում:
–Ո՞ւմ եք համարում ֆավորիտ «Կայրաթ» – «Նոա» դիմակայութունում։
-«Կայրաթը» առավել աչքի ընկնող թիմ է՝ եվրոլիգայի որակավորման փուլում ելույթների ավանդույթներով և  փորձով: Սակայն ես վստահ եմ, որ «Նոան»արժանպատիվ ելույթ կունենա:    Ամեն դեպքում, իմ համակրանքը կլինի  հայկական թիմի կողմը:   

2020 Armenian Soccer