Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Բիչախչյան. «Նման մրցավարությունը պատուհաս է դառնում»

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Նոայի» հետ հանդիպումից(1:2) հետո կիսվել է իր տպավորություններով.
«Որպես այդպիսին խաղ չկար, ավելի շատ պայքար էր: Նման դաշտերում ֆուտբոլ խաղալն անիմաստ է: Ֆուտբոլ չկար: Լավ կլինի որ ֆուտբոլի ֆեդերացիան հետևություններ անի ու թույլ չտա, որ նման դաշտերում բարձրագուն խմբի խաղեր անցկացվեն:
Ամբողջ 90 րոպեն անցավ պայքարում, երկու թիմերն էլ խաղում էին երկար փոխանցումներով: Կարողացանք արդյուանվետ հակագրոհ կարզամերպել, որից հետո զգոնությունը թուլացրեցինք: Ինչ-որ տեղ հոգնածությունն էր պատճառը, ինչ-որ տեղ էլ հաշիվը:Պարզ էր, որ այս խաղում հակառակորդը կարող էր խաղը փրկել միայն ստանդարտ դրություններից, որի հարցում էլ մենք օգնեցինք հակառակորդին: Սկզբում պետք չէր խախտել կանոնները, խախտեցինք ու գոլ բաց թողեցինք, իսկ երկրորդ գոլի դրվագում ընդհանրապես չհասկացա, թե ինչ տեղի ուենցավ: Նման մրցավարությունն արդեն պատուհաս է դառնում: Էպիզոդից կես ժամ հետո են արձանագրոում իրավիճակը… չես հասկանում, թե նման մրցավության պայմաններում քեզ ինչպես պահես, որ ավելորդություններ թույլ չտաս: Ամեն դեպքում, այս հարցն էլ բավական մտահոգիչ է: Ուշադրություն դարձրեք, որպեսզի այսպիսի խայտառակ մրցավարական իրավիճակները հաճախակի բնույթ չկրեն»,- ասել է Վարդան Բիչախչյանը:

©2020 Armenian Soccer