Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Չարենցավանի «Վանը» դուրս է եկել արձակուրդից:
Ակումբի մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի՝ արդեն վաղը թիմը սկսելու է իր առաջին ուսումնամարզական հավաքը:
«Հարգելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել այս միջսեզոնային դադարի մեր անելիքների մասին: Մենք դուրս ենք եկել արձակուրդից հունվարի 5-ից, արդեն անցել ենք օրական երկու մարզումների: Վաղվանից կսկսենք մեր առաջին ուսումնամարզական հավաքը Չարենցավանում:
Ունենք պայմանավորվածություն մինչ մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկը անցկացնել 5 ընկերական հանդիպում՝ «Նոա»-ի, «Շիրակ»-ի, «ԲԿՄԱ»-ի, «Նորավանք»-ի և «Լեռնային Արցախ»-ի հետ: «Նոա»-ի հետ հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում (ժամը դեռ վերջնական որոշված չէ), մնացած հանդիպումների անցկացման օրերի, ժամերի և վայրերի մասին կտեղեկացնենք հստակեցումներից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեր ակումբը լքել են մի շարք ֆուտբոլիստներ: Գալիք օրերս կներկայացնենք նաև մեր ակումբը լքած ևս մի քանիսի անունները: Այս պահին մեզ մոտ փորձաշրջան են անցնում մի շարք հայ և արտասահմանցի ֆուտբոլիստներ, որոնք ևս կմասնակցեն ընկերական հանդիպումներին»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում:
©2022 Armenian Soccer