Երևանում Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանիայի ղեկավարությամբ ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» եվրոլիգայի որակավորման 3-րդ փուլում մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակում դարպասներն անառիկ մնացին: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում, խաղի 111 –րդ րոպեին Սերգեյ Վալուլենկոն գրավեց Սլովենիայի չեմպիոնի դարպասն ու 1:0 հաշվով հաղթանակ և փլեյ –օֆֆի ուղեգիր պարգևեց ՀՀ չեմպիոնին: Նկատենք, որ որակավորման 2-րդ փուլում էլ «Արարատ-Արմենիային» հաղթանակ էր պարգևել դարձյալ Վալուլենկոն , ով Լյուքսեմբուրգի չեմպոին «Ֆոլայի» հետ խաղում 4:3 հաշվով հաղթանակ պարգևած գոլը խփել էր վերստին մրցավարի ավելացրած ժամանակում 113–րդ րոպեին:
Եվրոլիգայի փլեյ- օֆֆ փուլում «Արարատ- Արմենիան» հոկտեմբերի 1-ին խմբային մրցաշարի ուղեգիրը վիճարկելու է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:
©2020 Armenian Soccer