Դեկտեմբերի 23-ին հայկական ֆուտբոլը մեծ կորուստ կրեց: Կյանքի 73–րդ տարում այսօր վախճանվել է խորհրդային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ իր անունը ոսկե տառերով գրած, ֆուտբոլային անմար աստղերի մեկը, լեգենդար ԱՐԱՐԱՏ-73-ի կիսապաշտպան, ֆուտբոլի երկրպագուներին բազում հաճելի ակնթարթներ պարգևած մեծագուն վարպետ, հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հայկական ֆուտբոլի դասական, խաղադաշտի պրոֆեսոր ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ: Աստված հոգին լուսավորի:
Armenian –soccer.com կայքի ողջ անձնկազմը խորապես ցավակցում է նրա մերձավորներին, ֆուտբոլային ողջ հանրությանը. ֆուտբոլասերներին, նրա տաղանդի բոլոր սիրահարներին:
©2020 Armenian Soccer