ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Նոայի» մամուլի ծառայություն հարցազրույց է անցկացրել կիսապաշտպան Վադիմ Պայրելի հետ:
«Նոայի» նորեկ, մոլդովացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վադիմ Պայրելը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է «Նոայում» ադապտացիայի, խաղային դիրքի ու իր նախընտրած համարի, Էմիրություններում ուսումնամարզական հավաքի, նաև՝ հայկական առաջնության հանդեպ Մոլդովայում հետաքրքրության մասին.
— Ողջունում ենք «Նոա»-ի կազմում: Ինչպե՛ս հայտվեցիր մեր ակումբում:
— Ֆուտբոլային գործակալս առաջարկեց կարիերաս Հայաստանում շարունակել, ես էլ առանց երկմտելու համաձայնեցի, քանի որ մինչ այդ շատ էի լսել «Նոա»-ի մասին, որում մինչ այդ հանդես է եկել մոլդովացի ֆուտբոլիստ Դանու Սպատառուն, մարզչական շտաբն էլ Մոլդովայից էր: Միայն դրվատանքի խոսքեր էին ասում ակումբի մասին…
— Ի՞նչ նպատակներ ես դնում քո առջև:
— Նպատակներն առավելագույնն են, առաջներթը թիմի նպատակներն են, քանի որ անձնականը միշտ հետին պլան եմ մղում և աշխատում հնարավորինս օգնել թիմին գոլերով, փոխանցումներով յուրաքանչյուր խաղում հաղթել և հասնել բաղձալի նպատակի՝ չեմպիոնության… Վստահաբար, դիտել ես «Նոա»-ի խաղերը: Թիմի խաղային ոճի մասին ի՞նչ կարծիքի ես:
— Թիմի խաղում ամենից շատ դուր է գալիս այն, որ «Նոա»-ն երբեք չի հանձնվում, պայքարում է մինչև վերջ, մարտական ոգին շատ բարձր է: Նույն Հայաստանի 2019-20թթ. Գավաթի եզրափակիչ խաղը եթե հիշենք, պարտվելիս մարտական այդ ոգու շնորհիվ թիմը կարողացավ հաղթանակ կորզել:
— Ինչպես է ընթանում ադապտացիան նոր ակումբում:
— Շատ արագ եմ հարմարվում՝ մեծ թվով ռուսախոս ֆուտբոլիստներ կան, մարզչական կազմը Ռուսաստանից է, հայ տղաներն էլ տիրապետում են լեզվին…Ծանոթացել եմ բոլորի հետ, ամեն ինչ հարթ է ընթանում:
— Դու հարձակողական ոճի եզրային կիսապաշտպան ես: Պատրա՞ստ ես հանդես գալ այլ դիրքում, եթե նման կարիք առաջանա: Նաև նախընտրածդ համարի մասին
— Սկզբունքորեն, ամեն ինչի պատրաստ եմ, գլխավոր մարզիչը ավելի լավ գիտի՝ որ դիրում իմ խաղը ավելի արդյունավետ կամ օգտակար կլինի: Ինձ ավելի հարմար է խաղալ հարձակման եզրում, բայց եթե թիմի խաղում ինչ-որ բան փոխելու կարիք լինի, ես առանց խնդիրների կփոխեմ դիրքս: Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա ողջ կյանքս խաղացել եմ 16-րդ համարով, բայց այդ համարով հանդես է գալիս Էլիստանո Մանգան, այնպես որ ընտրեցի 21 համարը: Չեմ կարող ասել, թե այս համարը ինձ համար հատուկ նշանակություն ունի, ուղղակի մնացածից ավելի է նախընտրելու, ուստի հանդես կգամ հենց 21 համարով:
— Էմիրություններում անցնող ուսումնամարզական հավաքից ի՞նչ տպավորություններ ունես:
— «Նոան»- երկրորդ ձմեռային հավաքն է անցկացնում, Երևանում կայացած առաջին հավաքի ժամանակ հիմնական շեշտը դրվել է ֆիզիկական պատրաստվածության վրա՝ ծանրաբեռնված մարզումներ ինտենսիվ վազք, իսկ հիմա մարզիչը ավելի շատ կենտրոնացած է մարտավարության վրա, տարբեր խաղային սխեմաների փորձարկում, և այլն: Հիմա արդեն նախապատրաստվում ենք վերսկսվող առաջնությանը, ծանրաբեռնվածությունը փոքր-ինչ նվազել է, փոխարենը ավելի շատ ժամանակ ենք գնդակով անցկացնում՝ տարբեր խաղային սխեմաներ փորձում…
— Կովիդ-19 թեև նահանջում է, այդուհանդերձ երկրպագուների վերադարձի մասին առայժմ վաղ է խոսել: Որքանով է սա, ըստ քեզ, ազդում խաղի վրա, ինչպիսի՞ն էր այդ առումով իրավիճակը Մոլդովայում:
— Երկրպագուների առումով մենք էլ չենք կարող պարծենալ մեծ հաջողություններով. Մոլդովայի մի քանի առաջատար ակումբների՝ «Շերիֆ»-ի, «Զիմբրու»-ի կամ «Պետրոկուբ»-ի խաղերին հաճախում է մինչև 1500 երկրպագու, մյուս ակումբների խաղերին՝ շատ ավելի քիչ թվով ֆուտբոլասեր: Վերջին տարում խաղում էին ընդհանրապես առանց երկրպագուների, և, անկեղծ ասած, արդեն ընտելացանք այդ վիճակին: Իհարկե, կուզենայինք տրիբունաներում տեսնել երկրպագուներին, որոնց լրացուցիչ խթան են հանդիսանում թիմերում, երբ ինչ-որ բան չի ստացվում, ֆուտբոլասերները իրենց աջակցությամբ օգում են հասնել արդյունքի:
— Իսկ նախքան «Նոային» միանալը, երբևէ առիթ ունեցե՞լ ես խաղալ հայկական թիմերի դեմ կամ դիտել հայկական ակումբների մասնակցությամբ խաղեր:
— Ճիշտը պիտի ասեմ՝ դեռ մեկ տարի առաջ ոչինչ չգիտեի հայկական ֆուտբոլի մասին, Հայաստանը ներկայացնող թիմերի դեմ կարիերայիս ընթացքում ոչ-մի խաղ անցկացրել: Սկսեցի հետևել միայն այն բանից հետո, երբ «Նոան» գլխավորեց մարզչական շտաբը Մոլդավիայից և թիմի կազմում հայտնվեց նաև Դանու Սպատառուն: Այդ պատճառով էլ Մոլդովայի մարզական լուրերում ավելի հաճախ սկսեցին հայտնվել նորություններ հայկական ֆուտբոլի մասին, և վերջին տարում մենք բավականաչափ հետևում ենք անցուդարձին:
— «Նոայի» հետ չէ մարզչական շտաբը Մոլդավիայից, սակայն Դանու Սպատառուն շարունակում է իր ելույթները Հայաստանում: Հնարավո՞ր է, որ այլ Մոլդովայից ֆուտբոլիստներ ևս առաջիակում հանդես գան հայկական ակումբներում, կամ էլ՝ հակառակը:
— Ինչու ոչ, հնարավոր է: Կարծում եմ, դժվար թե հայ ֆուտբոլիստներ տեղափոխվեն Մոլդովա, քանի որ իրավիճակն այնտեղ փոքր-ինչ այլ է: Իսկ մեր ֆուտբոլիստները, երևի, հաճույքով կցանկանան տեղափոխվել Հայաստան, հայկական ֆուտբոլը այսօր կարգով բարձր է մոլդովականից, քանի որ Մոլդովայում ֆուտբոլի մակարդակը զգալի անկում է ապրել վերջին տարիներին ,ինչը, իմ կարծիքով, պայմանավորված է ֆինանսավորման պակասով. շատ թիմեր չունեն բավարար միջոցներ բարձրակարգ ֆուտբոլիստների աշխատավարձ վճարելու համար: Այդ պատճառով էլ մոլդովական ակումբները ստիպված են հրաժարվել լեգիոներներից և կազմերը համալրել տեղացի ֆուտբոլիստներով և երիտասարդներով, սեփական սաներով: Ասածս չի վերաբերում «Շերիֆ»-ին, որը շարունակում է մնալ մոլդովական ֆուտբոլի գրանդ, կամ մի քանի այլ առաջատար ակումբերով, սակայն ընդհանուր պատկերն այսպիսին է:
— Ինչպիսի՞ն է քո ուղերձը երկրպագուներին:
— Կարող եմ ասել, որ եկել եմ միայն հաղթելու, հուսամ, որ առնվազն մեկ տիտղոս կհաջողվի նվաճել այս մրցաշրջանում՝ դա միշտ հաճելի է… Իմ կողմից, հնարավոր ամենը կտամ դաշտում, կփորձեմ ուրախացնել գոլերով և իմ խաղով…
©2021 Armenian Soccer