Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» Երևանի «Ալաշկերտ» խաղադաշտում կմրցի… «Փյունիկի» հետ

Մարտի 27-ին ՀՀ  1-ին խմբի  առաջնության առաջատարներից մեկը`«Սևանը» ստուգողական խաղում  Փյունիկի   մարզադպորցի խաղադաշտում   մրցեց  ՀՀ  1-ին խմբի   առաջանության մասնակից «Փյունիկ-2» -ի հետ։ Ոչ ֆուտբոլային, կամ ավելի ճշգիրտ  ձմեռային`ձնախառը  պայմաններում ընթացած  խաղում  «Սևանը» 1-ին խաղակեսում  երկու անգամ, երկու գնդակի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ(2:0, 3:1),   բայց «Սևանին» հաղթել չհաջողվեց։ 2 –րդ խաղկեսում տանտերերը հավսարեցրին խաղի հաշվը:  Գրանցվեց   մարտական ոչ-ոքի՝ 3։3 հաշիվը։
«Սևանը» — խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային հետևյալ կազմով՝- Էդվին Հակոբյան, Հովհաննես Ներսեսյան, Ալեքսանդր Կալյաշին, Դավիթ Այվազյան, Արման Հակոբյան, Արամ Սարգսյան, Դանիել Պետոյան, Հովհաննես Պողոսյան, Ախմեդ Ջինդոյան, Օլաոլուվա Օջետունդե, Ռոբերտ Մինասյան։
«Սևանի» կազմում գոլի հեղինակ դարձան՝ Ախմեդ Ջինդոյանը, Դավիթ Այվազյանը և Հովհաննես Ներսեսյանը։
«Սևանի» գլխավոր մարզիչը հնարավորություն ունեցավ  այս խաղում, ավելի շատ    խաղաժամանակ տրամադրել    այն  խաղացողներին, ովքեր ՀՀ  1-ին առաջնության ժամանակ    համեմատբար  քիչ խաղաժամանակ են ստանում:   
Վաղը`մարտի 30-ին  Արմեն Շահգելդյանի  գլխավորությամբ  ելույթ ունեցող «Սևանը»  Երևանի  «Ալաշկերտ» մարզադաշտւմ ժամը  15:00-ին    ուժերը կչափի  ՀՀ  պրիմեր լիգայի առաջնության մասնակից «Փյունիկի» հետ:

©2021 Armenian Soccer