Այսօր`նոյեմբերի 6-ին    ներկայումս  4 մլն եվրո   տրասֆերային  արժեք ունեցող  ՀՀ ազգային հավաքականի 27 –ամյա խաղացող    Սարգիս Ադամյանը երկարաձգել է պայմանագիրը  Գերմանիայի բունդեսլիգայի առաջնության մասնակից «Հոֆենհայմի» հետ մինչև 2023 թվականը:Այս մասին  տեղեկացնում են գերմանական ակումբի լրատվական ծառայությունից: 
«Շատ երջանիկ եմ Հոֆենհայմում: Ես իսկապես գնահատում եմ այն, որ այստեղ ինձ շանս տվեցին խաղալու Բունդեսլիգայում, չնայած դեռ մի քանի տարի առաջ հանդես էի գալիս 4-րդ դիվիզիոնում»,-ասել է Սարգիս Ադամյանը:
©2020 Armenian Soccer
