Armenian Soccer
Armenian Soccer

Ռուս կիսապաշտպան Մաքսիմ Մաշնյովը համալրել է «Ուրարտուի» կազմը

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։Ինչպես հայտնում են երևանյան  ակումբի լրատվկան ծառայությունից , պայմանագիր է ստորագրվել ռուս կիսապաշտպան Մաքսիմ Մաշնյովի հետ։ 27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Չայկան» է, որի կազմում նա Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի նախորդ առաջնությունում անցկացրել էր 23 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ։
Մաշնյովը հանդես է եկել ռուսական մի շարք այլ ակումբներում Վլադիվոստոկի «Լուչում», «Բայկալում» և Տուլայի «Արսենալում»
«Տեղափոխությունն «Ուրարտու» ինձ համար քայլ է դեպի առաջ, որովհետև այստեղ եվրոգավաթներում խաղալու հնարավորություն կա, բոլորին չէ, որ տրվում է նման շանս։ Ակումբի կազմում անցկացրած մի քանի մարզումից հասկացել եմ, որ ոչ թե նպատակը, այլ առաջադրված խնդիրը հնարավորինս վեր բարձրանալն է, լավ արդյունք ցույց տալը, որպեսզի դուրս գանք եվրոգավաթներ, առաջնությունում պայքարենք բարձր հորզիոնականների համար, չեմպիոնության համար, նույնը վերաբերում է նաև գավաթի խաղարկությանը: Հիմա դրա համար արվում է ամեն ինչ»,- մեզ հետ զրույցում նշել է 27-ամյա կիսապաշտպանը։

©2020 Armenian Soccer