Ավարտվել է 27-ամյա կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովի՝ Չարենցավանի «Վան» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը և երկկողմանի որոշում է կայացվել այն չերկարաձգել։ Այս մասին հայտնում է Չարենցավանի ակումբի մամուլի ծառայությունից:
«Ես սիրեցի այս ակումբը, երկրպագուներին և քաղաքը, այդ իսկ պատճառով սրտի մեծ ցավով եմ հեռանում: Ձեզ մաղթում եմ հաղթանակներ և հաջողություններ»,- գրել է 27-ամյա ռուս կիսապաշտպանը Instagram-ում:
«Վանն» էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ստանիսլավին բարձր պրոֆեսիոնալիզմի և կատարած աշխատանքի համար:
Նկատենեք, որ Եֆիմովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սանն է, հանդես է եկել նաև ռուսական «Նոստայի», «Խիմկի» , «Տրոիցկի», լատվիական «Ռիգա Երևանի « Արարատի», «Երևանի» «Փյունիկի» կազմերում:
©2021 Armenian Soccer