Հենրիխ Մխիթարյանը հավանաբար կշարունակի խաղալ «Ռոմայում»:
Հռոմեական ակումբի տնօրեն Տիագո Պինտոյի խոսքով, թիմի ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը հայ ֆուտբոլիստի հետ։
«Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ որևէ խնդիր չկա։ Մենք ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունը»,- ասել է Պինտոն DAZN-ին։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիս։
©2022 Armenian Soccer