Արամ Ոսկանյանը լքել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
««Ալաշկերտ» — «Նոա» (0:2) խաղից հետո հրաժարական է տվել մեր թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, որի հետ միասին մարզչական շտաբից հեռացել են նաև Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը:
«Վան» — «Ալաշկերտ» (0:1) խաղում մեր թիմի նորանշանակ գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Արմեն Պետրոսյանը, որի մարզչական շտաբում ընդգրկված են Սերգեյ Էրզրումյանը և Արմեն Կիրակոսյանը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
««Նոայի» հետ խաղից հետո հանդիպում ունեցա ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հետ:
Եկանք այն եզրահանգմանը, որ ստեղծված իրավիճակում մարզչական շտաբում փոփոխություններ են անհրաժեշտ: Որոշեցի հրաժարական տալ:
Հաջողություններ եմ մաղթում ինձ համար հարազատ ակումբին՝ առաջիկա կարևոր խաղերում»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Արամ Ոսկանյանը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել պարոն Ոսկանյանին և իր օգնականներին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել մարզիչներին հետագա կարիերայում:
©2022 Armenian Soccer