Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Նորավանք» սպորտային ակումբը նախօրեին հայտարարել էր երկկողմ համաձայնությամբ 3 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը խզելու վերաբերյալ:
Քիչ առաջ ակումբի մամուլի ծառայությունը հայտնեց, որ երկկողմ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը թիմի ֆուտբոլիստներ Դուշան Չուբրակովիչի և Իգոր Զոնիչի հետ։
Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։
©2021 Armenian Soccer