ՀՀ բարձրագույն և 1-ին խմբի 16 թիմերի մասնակցությամբ FIFA20 հարթակի վրա կազմակերպվել է կիբեռֆուտբոլի Armenian Quarantine Cup մրցաշարն ,որին յուրաքանչյուր թիմից 1 ֆուտբոլիստ է մասնակցում:
Թիմերը բաժանվել են 4 խմբերի,ապիլի 22-ից մինչ մայիսի 3-ը պայքարում են փլեյ –օֆֆի ՝ քառորդ եզրափակչի ուղեգրերի համար: Յուրաքանչյուր խմբից ¼ -ր փուլում խաղալու իրավունք են նվաճում 1-ին և 2-րդ տեղերը գրավողները:
Այս մրցաշարի հանդիպումները ուղիղ հեռաձակմամբ ցուցադրվում են «Ուրիշ ֆուտբոլ» յութուբյան ալիքով ՝ Ռոբերտ Մարկոսյանի մեկնաբանությամբ:
Մայիսի 2-ին ավարտվեցին B խմբի խմբային մրցշարի հանդիպումները: Այստեղ 3 –րդ տուրի հանդիպումներում Երևանի «Լոկոմտիվի» խաղացողԴավիթ Մարգարյանը 5:2 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիայի ֆուտբոլիստ Միխայիլ Ժաբկինին:
Խմբի մյուս զույգի հանդիպումը սկզբունքային նշանակություն ուներ քանի, որ դրան մասնակից՝ «Նոայի» խաղացող Մաքսիմ Մայրովիչն ու Երևանի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Նարեկ Աղասարյանը, մինչ այդ 2 –ական հաղթանակ էին տոնել: Դրամատիկ ու լարված ընթացք ունեցած մրցավեճում 2:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ի ներկայացուցիչը: Սակայն չնայած պարտությանը «Նոան» B խմբում գրավեց 1-ին տեղն ու մտավ ¼-րդ փուլ: Տեղին է նշել,որ նման իրավունք ստացավ նաև խմբում 2 –րդը ճանաչված ԲԿՄԱ-ն:
©2020 Armenian Soccer