Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանում ընդունեց սերբական «Ցրվենա Զվեզդային»:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:0 հաշվով։
Խաղի ընթացքում մրցավարը երկու 11-մետրանոց հարված նշանակեց մեր թիմի դարպասին, որոնցից առաջինի ժամանակ հիանալի հանդես եկավ «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը։
Այսպիսով, «Փյունիկը» սերբական թիմին պարտվեց ընդհանուր 0:7 հաշվով և այժմ ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում։
ԵԼ-ի 3-րդ փուլում հայկական թիմը կմրցի մոլդովական «Շերիֆի» հետ։
©2022 Armenian Soccer