Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպման նախախաղային մարզման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը վնասվածք ստացավ և չկարողացավ մասնակցել հանդիպմանը։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ բուժզննման արդյունքում պարզվել է, որ Չալըշըրը մկանային վնասվածք է ստացել և, ըստ նախնական կանխատեսման, բաց կթողնի 3-4 շաբաթ։
Նրա փոխարեն Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել Երևանի «Արարատի» կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանը։
©2022 Armenian Soccer