Հարկադիր պարապուրդից հետո խաղադաշտ վերադարձած ՀՀբարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Ուրարտուն» այսօր՝ մայիսի 11-ին սեփական մարզաբազայի խաղադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
«Ուրարտուն» ուժերն է չափելու Հայաստանի 1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի «Լոկոմոտիվի» հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 16։00-ին։
Հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։
Բայց երկրպագուներին առանց ֆուտբոլի չենք մնա, քանի որ խաղը կհեռարձակենք «Ուրարտուի» յութուբյան ալիքով:
©2020 Armenian Soccer