Մ19 տարեկանների ՀՀ հավաքականը հուլիսի 28- 30-ը Երևանի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, այս ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 6ֆուտբոլիստներ՝՝ Ռուբեն Եսայանին, Գևորգ Տարախչյանին, Էրիկ Սիմոնյանին, Գոռ Լուլուկյանին, Սամվել Հակոբյանին և Կարեն Գալստյանին։
Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված դադարից հետո սա Մ19 տարեկանների հավաքականի առաջին ուսումնամարզական հավաքն է։
©2020 Armenian Soccer