Չարենցավանի« Վան» ՖԱ-ն պայմանագիր է կնքել Երևանի «Ուրարտուի» նախկին ավագ, 28-ամյա փորձառու կիսապաշտպան Վահագն Այվազյանի հետ: Ներկայումս 150 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող այս շնորհաշատ ֆուտբոլիստը իր կարիերայի սկզբում ելույթներ սկսել է Դիլիջանի «Իմպուլսում»,երկար ժամանակ խաղացել է Երևանի «Ուրարտու», Վանաձորի «Լոռի», ինչպես նաև Օմանի «Ալ Նասր Սալալահ» ակումբներում :
Նա ի դեպ, Վանի ներկայիս փոխանխագահ գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի ղեկավարությամբ հանդես է եկել «Իմպուլսի-2»-ի կազմում:
Նշենք, որ ՀՀբարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ստացած ակումբը երկկողմանի համաձայնությամբ պայմանագրերը խզել է Վիգեն Բեգոյանի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ հետ։ Վաղը՝օգտոստոսի 1-ին «Վանը» ժամը 18:00-ին Չարենցավանի մարզադաշտում ընկերական հանդիպոմ կունենա «Վեստ Արմենիայի» հետ:
©2020 Armenian Soccer