Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

Երևանի «Ուրարտու» ՖԱ-ում  կարևոր է յուրաքանչյուր աշխատող։ Հենց նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ է ակումբը զարգանում ու օր օրի դառնում ավելի լավը։ Ավետիս Մեյմարյանն ու Հարություն Ջուրոյանն «Ուրարտուի» հնաբնակներից են։ Մեյմարյանն ավելի քան 18 տարի է այս ակումբում է, իսկ Ջուրոյանը` 15 տարի։ Նրանք երկուսն էլ սեփական աչքերով տեսել ու անմիջականորեն մասնակցություն են ունեցել ակումբի կայացման գործում։ Հիմա արդեն վաստակած հանգստի ժամանակն է։Այս մասաին հայտնում են ակաւոմիբ լչրտավկան ծառայությունցից:
Ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն իր աշխատասենյակում ընդունեց երկու աշխատակիցներին։ Աղաբեկյանը շնորհակալություն հայտնեց նրանց այսքան տարիներ բարեխիղճ աշխատելու համար։ «Ուրարտուի» գլխավոր տնօրենը նաև անվանական մարզաշապիկներ նվիրվեց երկարամյա աշխատակիցներին։
Ջուրոյանն ու Մեյմարյանն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ակումբի կողմից նման վերաբերմունքի արժանանալու համար ու նշեցին, որ թեպետև արդեն անցել են թոշակի, բայց շարունակելու են հավատարիմ մնալ ու երկրպագել «Ուրարտուին»։

©2020 Armenian Soccer