Armenian Soccer
Armenian Soccer

«ՈւՐԱՐԱՏՈՒՆ » ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ԳԱՎԱԹԱՅԻՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻՑ ԱՌԱՋ

ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը մեկնարկեց «Գանձասար-Կապան» — «Ուրարտու» հանդիպումով։ Երկու թիմերն էլ այս խաղին ներկայացել էին բարձր տրամադրությամբ, քանի որ նախորդ երկուսն էլ հաղթանակներ էին տոնել Երևանի «Փյունիկի» նկատմամբ։
Ինքնամեկուսացման ժամկետի ավարտից հետո Ալեքսանդր Գրիգորյանն առաջին անգամ հենց տեխնիկական գոտուց էր հետևում թիմի գործողություններին:
Հանդիպման մեկնարկը բավականին հանգիստ ստացվեց։ Վտանգավոր պահերը քիչ էին, թիմերը հիմնականում աչքի էին ընկնում հետախուզական գործողություններով։ 4 րոպեի ընթացքում թիմերը շատ արագ փոխանակվեցին գոլերով։ Նախ 18-րդ րոպեին անհամաձայնեցված գործեցին Էդվարդ Կպոդոն ու Անատոլի Այվազովը, արդյունքում մրցակցի հարձակվող Գեղամ Հարությունյանը հայնտվեց դատարակ դարպասի առջև ու գրավեց դարպասը՝ 0:1։
Ընդունած գոլից ընդամենը 3 րոպե անց «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։ Արամ Բարեղամյանը խորքից կատարած փոխանցումով հարվածային դիրքի դուրս բերեց Եվգենի Կոբզարին, որն էլ խփեց իր 7-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում
Երկրորդ կեսի մեկնարկը սակավ էր վտանգավոր պահերով, թիմերը բավականին զգույշ էին գործում։ Գրիգորյանը ընդմիջմանը մի շարք փոփոխություններ ու ռոտացիաներ կատարեց։ 70-րդ րոպեին «Ուրարտուի» ֆուտբոլիստները աչքի ընկնելու լավ հնարավորություն ունեցան։ Նարեկ Պետրոսյանը ձախ եզրից գրեթե մեն-մենակ մնաց դարպասապահի հետ, սակայն հարվածը թույլ էր և ուղիղ դարպասապահի վրա։
Առաջիկայում երկու թիմերի համար սպասվում է մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը։ Գավաթային կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Նոային», իսկ «Գանձասար-Կապանն» ուժերը կչափի «Արարատ-Արմենիայի» հետ։

©2020 Armenian Soccer