Հուլիսի 29-ին՝ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացավ UEFA Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 2-րդ փուլի «Շլյոնսկ»-«Արարատ» պատասխան հանդիպումը։
Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 3։3 հաշվով: Ցավոք, առաջին խաղում՝ Գյումրիում 2:4 հաշվով կրած պարտությունից հետո այս հաշիվը բավարար չէր Վարդան Բիչախչյանի սաներին՝ մրցաշարում պայքարը շարունակելու համար:
Նշենք, որ մեր թիմից գոլերի հեղինակ դարձան Մորի Կոնեն (40, 42) և Դոնիմանի Սիլուեն (89).