Գյումրի «Շիրակ» ՖԱ-ն այս ծանր օրերին շարունակում է հետևել մեր համազգային գաղափարախոսությանը: Երեկ 8-րդ տուրի հանդիպումից առաջ մեր փոքրիկ լուման ներդրեցինք նաև արցախցիներին ու մեր քաջարի զինվորներին սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ մատակարարելու հարցում: Ուզում ենք նշել, որ մեր վնասվածք ստացած ֆուտբոլիստները՝ Արման Ասլանյան և Ավո Լեյբ Ժունիորը, ովքեր բաց էին թողնելու հանդիպումը, պատրաստակամություն հայտնեցին որպես կամավորներ մասնակցել ուղարկվող ապրանքների հավաքագրման և մեքենաներում դրանց տեղավորմանը: Գործընթացին նաև մասնակցում էր մեր թիմի թարգմանիչ Հարություն Հարությունյանը: Մենք ուժեղ ենք միասին:
©2020 Armenian Soccer