ՀՀ պրիմեր լիգայի առաջանության 2-րդ տուրից հետաձգված խաղում «Շիրակը» սեպտեմբերի 26-ին Գյումրիում հյուրընկալեց մրցաշրջանի սկզբում «Շիրակի»նախկին խաղացողներով և հանրապետության լավագույն մարզիչներից մեկով` «Շիրակի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանով: Գյումրիում արարտցիները խնդիրներ չունեցան, քանի որ «Շիրակն» հիմա ամբողջովին տեղի երիտասարդ կադրերով է հանդես գալիս ու այդ պատճառով Տիգրան Դավթյանի ղեկավարությամբ հանդես եկող թիմին շատ դժվար է դիմակայել մրցակիցներին : Այդ առումով բացառություն չկազմեց «Արարատի» հետ հանդիպումն , որտեղ գյումրեցիները իրենց հարկի տակ տակ 0:3 հաշվով պարտվեցին երևանցիներին: Գոլերը հեղինակեցին Աղվան Պապիկյանը(15), Դավիթ Մանոյանն (76) ու Ուրոշ Նենադովիչ( 88):Այս հաղթանկից հետո իր ակտիվում 6 միավոր գրացած «Արարատը »բարձրացավ 6 –րդ հորիզոնական: Իսկ առայժմ միայն 1 միավոր վաստակած «Շիրակը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
©2020 Armenian Soccer