Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում այսօր ընկերական հանդիպում հանդիպում ունեցան նոր մրցաշրջանին նախապատարաստվող իրենց կազմերը գրեթե ամբողջովին փոփոխած Գյումրի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: Նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի ղեկավարությամբ եվրոլիգայի խաղարկոթւյանը պատրաստվող «Շիրակը» այսօրվա Արարատի հետ ստուգողական մեկնարկային կազմով ելույթ ունեցավ`
Գևորգ Կասպարով, Սերյոժա Ուռուշանյան, Վարդան Արզոյան, Արտյոմ Միքայելյան, Աղվան Դավոյան, Ռուդիկ Մկրտչյան, Պետրոս Աֆաջանյան,Արման Ասլանյան, Ավո Լեյբ Ջունիոր, Արտեմ Գևորգյան, Արամ Մուրադյան:
Մրցամարտում 7:2 հաշվով հաղթեց «Շիրակի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ , ու մեծամասամբ «Շիրակի» նախկին խաղացողներով համալրված Երևանի «Արարատը»:
«Արարատի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարեն Մուրադյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսանդր Կոզլովը, Գրիգոր Մուրադյանը, Ռազմիկ Հակոբյանը և Դավիթ Բաղդասարյանը։ Գյումրիի թիմում աչքի ընկան Արման Ասլանյանը և Արամ Մուրադյանը:
©2020 Armenian Soccer