Հայկական սպորտային մամուլը վերջին օրերին պնդում էր, որ «Նորավանքից» հեռանալու են մոնտենեգրացի ու սերբ ֆուտբոլիստներ Իգոր Զոնյիչն ու Դուշան Չուբրակովիչը:
«Նորավանքը», որ առաջնության ձմեռային դադարից հետո շռայլ չէր ինֆորմատիվ դաշտում, երեկ ուշ երեկոյան հայտարարություն տարածեց, ըստ որի ակումբի միանգամից 3 ֆուտբոլիստ լքում են թիմը: Ընդ որում՝ 3-ից ոչ մեկը վերոնշյալ 2 ֆուտբոլիստը չեն:
Խոսքը վերաբերում է Բենյամին Նանա Տեչիեին, Քրիստիան Բոատենգին ու Գիդեոն Բոատենգին:
3ի դեպքում էլ ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը:
©2021 Armenian Soccer