Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» խաղի վերջին վայրկյաններին խփած գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց «Փյունիկից»

ՀՀ պՊրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Նոան» Երևանում՝ Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում հյուրընկալել էր ՀՀ բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկին»:

Հիմնականում հավասար պայքար էր ընթանում, և, թվում էր, խաղն այդպես էլ գոլազուրկ ոչ-ոքիով կավարտվի: Սակայն մրցավարի կողմից ավելացրած ժամանակում` 90+5-րդ րոպեին «Նոայի» ռմբարկու Վլադիմիր Ազարովը գրավեց «Փյունիկի» դարպասն ու 1:0 հաշվով հույժ կարևոր հաղթանակ պարգևեց իր թիմին: Այս հաղթանակից հետո «Նոան» միավորներով հավասարվեց 3-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան»:

©2021 Armenian Soccer