ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 5-րդ տեղում ընթացող «Նոան» երկարաձգել է Սոսլան Կագերմազովի և Վլադիմիր Ազարովի հետ կնքած պայմանագրերը:Այս մասին տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից: Ներկայումս 250հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող, ռուսական «Ֆակել»ակումբից հրավիրված 23-ամյա պաշտպան Սոսլան Կագերմազովը «Նոայի» կազմում մանսակցել է 17 հանդիպման: Նրա պայմանագրի ժամկետը երկարձգվել է մինչև 2021թ հունիսի 30-ը: Ռուսական«Սիբիր» ակումբից հրավիրված 26-ամյա կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը «Նոայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման,որոնց ընթացքում 6 գոլ է հեղինակել: Ազարովի տրասֆերային արժեքը 300հազար եվրո , իսկ պայմանագրի ժամկետն էլ մինչև 2021թ հունիսի 30-ն է:
©2020 Armenian Soccer