33-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանն,ով հանդիսացել է ֆրանսիական «Կան», «Բորդո», անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» և մի շարք այլ ակումբների ֆուտբոլիստ, Կարիերան կշարունակի ՀՀգործող չեմպիոն Երևանի Արարատ-Արմենիայի կազմում: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից: Յոանը «Բորդոյի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր: Նա Անգլիայի պրիմեր լիգայի առաջնությունում 119 խաղի է մասնակցել ու 16 գոլի հեղինակ է դարձել: 2005-2008թթ Հանդես են եկել Մ21 Ֆրանսիայի ընտրանու կազմում, մասնակցել է 22 հանդիպման, որոնց ընթացքում 3 գոլ է հեղինակել: Նա «Արարատ –Արմենիա» է տեղափոխվել Թուրքիայի սուպերլիգայի մասնակից «Գյոզթեփե» ակումբից:
©2020 Armenian Soccer