Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյան. «Շատ կարևոր խաղում հաղթեցինք»

Hm

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ստադիո Կոմունալեում՝ Իտալիայի Ա-սերիայի 31-րդ տուրում դարձավ գոլի հեղինակ՝ իր թիմին պարգևելով հաղթանակ «Սամպդորիայի» նկատմամբ:

Խաղից հետո ֆուտբոլիստը նշեց, որ այս հաղթանակը շատ կարևոր էր.

«Այսօր մենք շատ կարևոր խաղում հաղթեցինք: Մենք գոլի հեղինակ դարձանք առաջին խաղակեսում, ապա՝ երկրորդում ստիպված եղանք պահպանել մեր առավելությունը: Բայց դա նորմալ է: Շնորհակալություն եմ ուզում հայտնել թիմակիցներիս՝ այն պայքարի ու նվիրվածության համար, որ դրսևորեցին խաղի ընթացքում…

Ինձ դուր է գալիս այս մարզադաշտը… Այստեղ հրաշալի մթնոլորտ է, և նրանց երկրպագուները երկրպագում են իրենց այնպես, ինչպես միշտ անում են մեր երկրպագուները: ՈՒ ես շատ ուրախ եմ այստեղ կրկին գոլի հեղինակ դառնալուն»,-ասել է Մխիթարյանը:

 

©2022 Armenian Soccer