Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանն ու «Ռոմայի» նրա թիմակիցներն, ակումբի մարզիչները հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից

Իտալիայի պրիմերայի առաջնությունում  5 –րդ  տեղում ընթացող «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգա  բարձր է գնահատել  ակումբի խաղացողների, գլխավոր մարզչի և մարզչական շտաբի  կորոնավիրուսի համավարակի  պայմաններում ակումբին օգնելու նպատակով   մրցաշրջանի մնացած  մասի  աշխատավարձերից հրաժարվելու  որոշումը: Այս մասին տեղեկանում են իտալական հայտնի ակումբի պաշտոնական կայքից՝ www.asroma.com –ից:
Ակումբի  խաղացողները,  «Ռոմայի»  գլխավոր մարզիչ Պաուլո  Ֆոնսեկան  և  նրա շտաբը կամավոր  հրաժարվեցին այս մրցաշրջանի  մնացած 4 ամսվա  աշխատավարձերից,որպեսզի   օգնեն ակումբին   հաղթահարելու տնտեսական ճգնաժամն, որը ներառել է ողջ ֆուտբոլային աշխարհը  կորոնավիրուսի բռնկման ժամանակներում:
Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում ելույթ է ունենում  ՀՀ ազգային  հավաքականի  ավագ, կիսապաշտպան  Հենրիխ  Մխիթարյանը:

©2020 Armenian Soccer