Իտալիայի Ա սերիայի առաջնության 7–րդ տուրի շրջանակում այսօր Հոռմի «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Ճենովայի» հետ: Այս խաղում վճռորոշ եղան ՀՀ ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիաթարյանի 45+ 2-րդ , 67-րդ և 85 –րդ րոպեներին խփած 3 գոլերը ոչ միայն հաղթաբեր եղան, այլ նաև օգնեցին 3:1 հաշվով հաղթելու տանտերերերին, ու 7 խաղում վաստակած 14 միավորով բարձրանալ 3-րդ հորիզոնական: Այս հանդիպումը դարձավ Մխիթարյանի յուրատեսակ բենֆիսը: ՀՀ ազգային ընտրանու կիսապաշտպան Իտալիայի Ա սերիայի առաջնության մինչ այս մասնակցած 6 խաղերում չէր հաջողվել գոլ հեղինակել., թեպետ գոլային 4 փոխանցման հեղինակ էր դարձել:Այսօր Մխիթարյանը վերջապես ապացուցեց, որ վերականգնվել է իր գոլային հոտառությունը , ու այսօր միանգամից հեթ- տրիկի հեղինակ դարձավ: Հիշեցնեք, որ ընթացիկ մրցաշրջանում իր առաջին գոլը «Ռոմայի» կազմում Մխիթարյանը խփեց մի քանի օր առաջ`ռումինական «Կլուժի» հետ եվրոլիգայի խմբային մրցաշարի նոյեմբերի 5 –ի խաղում(5:0):
©2020 Armenian Soccer