Իտալական «Լացիոն» հետաքրքրված է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։
Tuttomercato պարբերականի հավաստմամբ` ֆուտբոլիստով հետաքրքրվում է անձամբ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն։
33-ամյա կիսապաշտպանի` «Ռոմայի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև այս հունիս։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը «Գայլերի» հետ։
Հայաստանի հավաքականի նախկին ավագն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
©2022 Armenian Soccer