Ֆրանսիայի բարձրագույն`1–ին լիգայի առաջնությունում տեղի կունեցան 19-րդ տուրի հանդիպումները: Վերջին 5 տուրերում 4 պարտություն կրած «Մոնտպելյեն», որը ելույթ է ունենում ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի ղեկավարությամբ, թվում էր վերջապես կկարողանա դուրս գալ տեղապտույտից, քանի որ իր հարկի տակ մրցելու էր ստուգատեսի հետնապահներից մեկի՝«Նանտի» հետ: Խաղասկիզբը խոստումնալից էր հայազգի մասնագետ սաների համար 6-րդ րոպեին հաշիվը բացեց 29-ամյա կամերունցի պաշտպան Օյոնգոն: Բայց մինչ խաղի վերջը հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց: Հյուրերը 51-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարությունն ու կարողացան 1:1 հաշվով ավարտել հանդիպումը: Այժմ Միշել Տեր-Զաքարյանըի թիմը 28 միավորով պահպանեց 8-րդ հորիզոնականը: Հաջորդ`20-րդ տուրում հունվարի 16-ին «Մոնտպելյեն» իր հարկի տակ կհյուրընկալի 33միավորով 4 –րդ տեղում ընթացող «Մոնակոյին»:
©2021 Armenian Soccer