56 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Փյունիկ» ՖԱ նախկին գլխավոր բժիշկ Օլեգ Գոլուբևը։
Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ ակումբի կողմից խորին ցավակցություն հայտնելով Օլեգ Գոլուբևի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
«Օլեգ Գոլուբևը ոչ միայն իր գործի մեծ պրոֆեսիոնալ էր, այլև՝ հիանալի, բարի, կարեկից մարդ էր՝ հիանալի հումորի զգացումով: Նրա հետ հաճելի էր շփվվելը, խնդիրներով կիսվելը: Նա՝ իբրև իսկական բժիշկ, միշտ օգնության էր հասնում, անում էր դա հեշտությամբ ու միշտ շատ որակով:
Անկեղծ ցավակցություններս հարազատներին և մտերիմներին: Հիշողությունը՝ վառ նրա մասին:
Մենք նրան միշտ կհիշենք:
Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի մարդ»,-գրել է Արթուր Սողոմոնյանը:
©2021 Armenian Soccer